Նյույորքցի էպատաժային դիզայներ Արյա Մաքմանուսը որոշել է հեշտացնել լողափային հանգստի սիրահարների կյանքը և կանացի լողազգեստը միացրել է սրբիչին: Ստացվել է ամառ 2019-ի շատ կասկածելի, բայց առաջադեմ թրենդ:

«Այն միավորում է լողափին անհրաժեշտ երկու հիմնական տարրերը: Այժմ անհրաժեշտություն չկա լողափ գնալիս հսկա սրբիչ վերցնելու, և քիչ հավանական է, որ դուք կկորցնեք ձեր լողազգեստը, հիմա դրանք մեկ ամբողջություն են»,- ասվում է Towelkini անվանումը ստացած անսովոր հանդերձանքի նկարագրությունում:

Ցանցի օգտատերերն այս «գյուտը» համարել են շատ հակասական, բայց շատ անսովոր լողափային թրենդ: Արյա Մաքմանուսի լողազգեստները հասանելի են երեք գույներով՝ դեղին, կանաչ և վարդագույն և արժեն գրեթե 200 ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել