Լուսանկարում պատկերված քարտեզն ԱՄՆ նախագահի նվերն է դաշնակից երկրի՝ Իսրայելի վարչապետին. այն Բենյամին Նեթանյահուին է փոխանցել Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները: Լուսանկարում Պետդեպի կողմից փոփոխված Իսրայելի քարտեզն է, որտեղ Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները գծանշված են որպես Իսրայելի տարածք. ի դեպ, նշված շրջանում կառուցվելիք բնակավայրերից մեկն էլ կրելու է Դոնալդ Թրամփ անունը:
Հետաքրքիր է՝ երբ, կամ Հայաստանում և մեր դաշնակից երկրում՝ Ռուսաստանում, ինչպիսի իշխանությունների դեպքում, և ընդհանրապես, արդյո՞ք հնարավոր է նման հնարավորություն, որ մեր երկրի ղեկավարն էլ դաշնակից երկրի իր գործընկերոջից այդպիսի նվեր ստանա, մանավանդ այն դեպքում, երբ միասնական Հայաստանի սահմանների պարագայում իրավիճակը բազմակիորեն նվազ խնդրահարույց է և նույնքան էլ հիմնավորված: