ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունից պարզ է դարձել, որ մայիսի 28-ին Ադրբեջանում նրանք հանդիպել են, ինչպես իրենք են նշում, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։ Ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ տեսնում, երբ համանախագահներն իրենց հայտարարություններում նշեն, որ հանդիպել են, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կամ դրա ղեկավարի" հետ։ Նշեմ, որ ադրբեջանական կողմը վերջերս բավական մեծ ուշադրություն է դարձնում այդ համայնքի վրա։ 2018-ի դեկտեմբերին նույնիսկ համայնքի ղեկավար են փոխել, պաշտոնում նշանակվել է Թուրալ Գանջալիեւը, որի նշանակումից հետո տեղեկատվական դաշտում լուրջ ակտիվություն է նկատվել ( այդ թվում՝ նաեւ անգլալեզու էջեր, տեքստեր եւ այլն)։
Ենթադրում եմ, որ համանախագահների հայտարարությունից հետո ակտիվանալու են նաեւ դրսի ուժերից սնվող մեր տեղական սուտի խաղաղասերները։