Վարչապետի՝ Նուր-Սուլթան կատարած այցի համատեքստում տեղեկատվական դաշտում քննադատական լույսի ներքո շրջանառում էր տեսակետ, որ Պուտինը չի հանդիպել Ն. Փաշինյանի հետ։ Ասենք՝ չի հանդիպել, հետո՞... Ընդունելով, որ դրանում կարող էր քաղաքական մեսիջ լինել, կարող էր Պուտինի կողմից դժգոհության արտահայտություն լինել (պաշտոնական պարզաբանումներն ու հայտարարությունները դեռ թողնում եմ մի կողմ), միևնույն ժամանակ նկատենք, որ սա քաղաքականություն է, որին հարկավոր է սառը մոտենալ։

Տեսեք, չհանդիպելը, դիցուք, խոսում է դժգոհության մասին, դժգոհությունը՝ ինչ-ինչ հարցերի շուրջ տարաձայնությունների։ Իսկ ուժեղ երկրի հետ տարաձայնություն ունենալն էլ իր հերթին խոսում է բնավորության մասին։ Եթե մեր քաղաքականության հիմքում դրվելու է ՌԴ-ի կամ այլ դաշնակից պետությունների հետ ամեն հարցում համակարծիք լինելու ու ոչ մի պարագայում հակասություն չունենալու հարցը, դա մեզ ի վերջո վերածելու է կամակատար պետության։

Ասածս ի՞նչ է․ էս ամենից պատմություն սարքել պետք չէ, ու էս աղմուկն էլ անլրջության դրսևորում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել