Armenpress.am-ը գրում է.
Հայաստանում զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որոշումները կայացված են և զինվորականները հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը: Կառավարությունն արել է, ինչ պետք է. համակարգը ներդրված է, թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Կառավարությունը զինվորականների աշխատավարձերը բարձրացնում է 10 տոկոսով, սակայն հավելագրումների արդյունքում զինվորականների աշխատավարձերը միջինը կբարձրանան 18 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/976635.html?fbclid=IwAR0fnBEY_nN8BT7aV1zPn8VGJMjAjtT33WSyumJIdV9CNfjIG0AB3IGzxvQ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել