Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է


13:30 , 30 մայիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշումները կայացված են և զինվորականները հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը: Կառավարությունն արել է, ինչ պետք է. համակարգը ներդրված է, թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարությունը զինվորականների աշխատավարձերը բարձրացնում է 10 տոկոսով, սակայն հավելագրումների արդյունքում զինվորականների աշխատավարձերը միջինը կբարձրանան 18 տոկոսով: