Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 1 բանկա
- ձու - 2 հատ
- վանիլին - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
- կարագ - 50 գ
- սոդա - 0,5 թ/գ
- ալյուր - 600 գ
- կակաչի սերմ (мак) - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթը, վանիլինը, աղը, 1 ձուն ու կարագը լավ հարում ենք: Ալյուրը խառնում ենք սոդայի հետ, լցնում ձվային զանգվածի մեջ և խմոր հունցում: Անհրաժեշտության դեպքում կրկին ալյուր ենք ավելացնում:
Խմորը գնդում ենք և ընկույզի չափ մանր գնդիկներ ձևավորում: Գնդիկներից ահա այսպիսի ձողիկներ ենք ձևավորում:
Ձողիկների ծայրերը միացնում ենք:
Այնուհետև չորաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձու քսում և ցանում կակաչի սերմերը:
Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

Սովորեցինք չորաբլիթ պատրաստելու ամենահեշտ բաղադրատոմսը։
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/%D5%B9%D5%B8%D6%80%D5%A1%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A9/?fbclid=IwAR3pO59oZ3OJZ87cFvxN61wbnXk2mR_st4mRFOz29A8eV6vwZbbfI_gZrpo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել