«Չնայած մեկ ամիս առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամա­նակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց ընդդի­մությանը լծակներ տալու մասին, հի­շեցրեց Փաշինյանի ընդդիմադիր ժամանակվա քննադատությունները, երբ ասում էր, որ ընդդիմությունը չունի իշխանությա­նը վերահսկելու լծակներ, Փաշինյանն էլ, ընդունելով դիտողությունը, առաջարկեց խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունների մեկական թեկնածու ներկայացնել: Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժո­ղովների կազմում, սակայն տեղեկացանք, որ ԲՀԿ-ն հրաժարվել է ՏՄՊՊՀ անդամի թեկնածու ներկայացնել: 

Պատճառները երեկ չկարողացանք ճշտել, պատգամա­վորները տոնական եռուզեռի մեջ էին: Փոխարենը «Լուսավոր Հայաստանը» 2 թեկնածու է առաջադրել՝ Արեն Դանիելյանին և Հայկ Կարապետյանին: 

Ուշագրավ է, որ վերջինս ՀՀ վարչապետի աշխատակազմից է՝ հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար: «Այո, նա երկար տարիներ քաղծառայող է եղել, բայց ես Հայկին ճանաչում եմ ՀԿ սեկտորից, մտե­րիմ ենք, ուժեղ իրավաբան է, մրցակցա­յին իրավունքի ուժեղ մասնագետ»,- մեզ ասաց էդմոն Մարուքյանը: Երեկոյան տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայկ Կա­րապետյանի թեկնածությունը՝ ՏՄՊՊՀ անդամության համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել