«Հրապարակ». «Լուսավորը» ներկայացնում է իշխանության թեկնածուին
09:40 , 29 մայիս, 2019
«Չնայած մեկ ամիս առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց ընդդիմությանը լծակներ տալու մասին, հիշեցրեց Փաշինյանի ընդդիմադիր ժամանակվա քննադատությունները, երբ ասում էր, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ, Փաշինյանն էլ, ընդունելով դիտողությունը, առաջարկեց խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունների մեկական թեկնածու ներկայացնել: Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների կազմում, սակայն տեղեկացանք, որ ԲՀԿ-ն հրաժարվել է ՏՄՊՊՀ անդամի թեկնածու ներկայացնել:
Պատճառները երեկ չկարողացանք ճշտել, պատգամավորները տոնական եռուզեռի մեջ էին: Փոխարենը «Լուսավոր Հայաստանը» 2 թեկնածու է առաջադրել՝ Արեն Դանիելյանին և Հայկ Կարապետյանին:
Ուշագրավ է, որ վերջինս ՀՀ վարչապետի աշխատակազմից է՝ հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար: «Այո, նա երկար տարիներ քաղծառայող է եղել, բայց ես Հայկին ճանաչում եմ ՀԿ սեկտորից, մտերիմ ենք, ուժեղ իրավաբան է, մրցակցային իրավունքի ուժեղ մասնագետ»,- մեզ ասաց էդմոն Մարուքյանը: Երեկոյան տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայկ Կարապետյանի թեկնածությունը՝ ՏՄՊՊՀ անդամության համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: