Բաղադրիչներ
- բրինձ - 100 գ (ռիզոտոյի կամ էլ սովորական բրինձ)
- կոկոսի կաթ - 400 մլ
- կաթ - 100-200 մլ
- կաթնային շոկոլադ - 50 գ
- շաքարավազ - 2 ճ/գ
Պատրաստման եղանակ
Բաղադրիչները նախատեսված են 4 չափաբաժնի համար։ Եթե կոկոսի կաթ չեք սիրում, կարող եք այն կովի կաթով փոխարինել (նույն քանակությամբ)։
Բրինձը լվանում ենք, լցնում կաթսայի մեջ և ավելացնում կոկոսի կաթը։Դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփում ենք։ Գոլորշիանալու ընթացքում որքան հեղուկի ծավալը պակասում է, այնքան կաթ ենք ավելացնում։
Երբ բրինձն արդեն պատրաստ է (մոտ 20-25 րոպե հետո), ավելացնում ենք կտրատած շոկոլադն ու խառնում։
Համտեսում ենք և ըստ անհրաժեշտության մի քիչ շաքարավազ ենք ավելացնում։ Մատուցում ենք տաք վիճակում։
Այսպիսով՝ պատրաստեցինք շատ համեղ պուդինգ, որը կարող եք մատուցել թե՛ նախաճաշին և թե՛ որպես աղանդեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել