Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մայիսի 27-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Թիան Էրլունին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին՝ տնօրենը հույս է հայտնել, որ ավելի կամրապնդվի համակարգի և դեսպանության հետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու պետությունների և բարեկամ ժողովուրդների:

Դեսպան Էրլունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստ է սատարել Հայաստանին՝ ընթացիկ բարեփոխումների անցկացման, տարբեր հանցագործությունների դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման հարցերում: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գործակցությունը՝ կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում: 

Արթուր Վանեցյանն ու Թիան Էրլունը հանդիպման ավարտին նախանշել են փոխգործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնել, որ հանդիպումը նոր թափ կհաղորդի տարբեր հանցագործությունների դեմ համատեղ պայքարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել