Tert.am-ը գրում է.

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:

Ամենայն հավանականությամբ այդ անձը Ջիվան Աբրահամյանն է, որն իր ելույթի ժամանակ սպառնալիքներ էր հնչեցրել՝ ուղղված Արցախի նախագահ Բակո Սահակյանին:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել