Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը


15:20 , 26 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:

Ամենայն հավանականությամբ այդ անձը Ջիվան Աբրահամյանն է, որն իր ելույթի ժամանակ սպառնալիքներ էր հնչեցրել՝ ուղղված Արցախի նախագահ Բակո Սահակյանին:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ