Panorama.am-ը գրում է.

«Ակնհայտ է, որ ուժեղանում է Ռուսաստան-Արևմուտք առճակատումը: Եթե նախկինում կոնֆլիկտը սուր չէր, այժմ շատ սուր է»,-  «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական փորձագետ Հայկ Խալաթյանը։

Նա նշեց, որ նախկինում Հայաստանին հաջողում էր հստակ դիրքորոշում չհայտնել, որը  շատ հաճախ դժգոհության էր արժանանում Մոսկվայում. «Ներկայիս իշխանությունն էլ փորձում է նույն քաղաքականությունը տանել, բայց թե ինչքանով կստացվի...  Տեսանք, որ Սիրիայի հարցում Արևմուտքի դժգոհությունը բերեց նրան, որ Հայաստանը ուղարկեց իր զորքերը, չնայած Ռուսաստանում  դրական ընդունվեց, բայց խնդիրներ կարող են լինել այստեղ։ Արդյո՞ք հայկական իշխանություններին կհաջողվի շարունակել այն քաղաքականությունը՝ հստակ չբռնել կամ Արևմուտքի, կամ Ռուսաստանի կողմը, որովհետև յուրաքանչյուր ընտրություն լուրջ խնդիրներ կառաջացնի մեր երկրի համար»:

Քննարկմանը ներկա  քաղաքական փորձագետ Ռուբեն Մարգարյանն ասաց, որ  Ռուսաստանն այսօր շատ ավելի հզոր պետություն է, քան Հայաստանը, բնական է, որ Հայաստանը  կարող է այդ հարաբերություններից ավելի շատ օգտվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել