Բաղադրիչներ
- ելակ - 300 գ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 200 մլ
- զեֆիր - 60 գր
- շաքարի փոշի - 1-3 ճ/գ
- սև շոկոլադ
Պատրաստման եղանակը
Զեֆիրները բաժանում ենք փոքր կտորների։
Ելակը լվանում ու չորացնում ենք, ապա կտրատում ենք։
Սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք այնքան, որպեսզի ստացվի պինդ զանգված։
Այնուհետև ելակը լցնում ենք մատուցվող բաժակների մեջ։
Ավելացնում ենք զեֆիրը։
Վրան պատում ենք հարած սերուցքով։
Ապա՝ կրկին ելակի ու սերուցքի շերտերով։
Շոկոլադն անցկացնում ենք քերիչով ու լցնում ենք դեսերտի վրա։

Այս համեղ դեսերտը նախատեսված է 2 հոգու համար։
Կարելի է մատուցել անմիջապես կամ համտեսել լավ սառեցնելուց հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել