Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 3 հատ
- ջուր - 0,5 բաժակ
- աղ - ըստ ճաշակի
- ալյուր - 500-550 գ
- Միջուկի համար՝
- տավարի միս (աղացած) - 400 գ
- սոխ - 1 գլուխ
- աղ - ըստ ճաշակի
- սև պղպեղ - ըստ ճաշակի
- ջուր - 0,5 բաժակ
- Սոուսի համար՝
- մաղադանոս - մի քանի ճյուղ
- սխտոր - 1 պճեղ
- թթվասեր - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Բոլոր բաղադրիչները լավ հարում ենք, այնուհետև կամաց-կամաց ավելացնում ալյուրը: Պետք է փափուկ խմոր ստանանք: Թողնում ենք, որ խմորը 30 րոպե հանգստանա, ինչից հետո գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:

Սոխը մանր կտրատում ենք, լցնում աղացած մսի մեջ: Այնուհետև ավելացնում ենք մնացած բաղադրիչները, խճողակը խառնում ենք ու դնում խմորների վրա:

Այժմ զգուշությամբ փաթաթում ենք:

Պետք է ահա այսպիսի արդյունք ստանանք:

Ահա և վերջ:

Կուրզեն լցնում ենք եռացրած աղաջրի մեջ և եփում: Այդ ընթացքում մանր կտրատված մաղադանոսը, թթվասերն ու ճզմած սխտորը խառնում ենք և սոուս պատրաստում:

Վայելում ենք:

Խոսքերն ավելորդ են:

Իսկ դուք մսով «Կուրզե» փորձե՞լ եք։ Ի դեպ, սոուսը կարող եք պատրաստել նաև առանց մաղադանոսի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել