Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների այրվածքներով։

Բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոս հատվածը վնասվել է, ու տեղում առաջին օգնոթյունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է տաք ջրից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել