Թուրքիայում, ինչպես հայտնի է, կրոնը՝ իսլամը, գտնվում է պետական վերահսկողության ներքո։ Մասնավորապես՝ գործում է Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինությունը (Dİyanet İşleri Başkanlığı)։
BBC-ի թուրքական ծառայությունը հետաքրքիր նյութ է պատրաստել այս հաստատության կողմից օտար երկրներում կառուցած մզկիթների վերաբերյալ (կից նյութն՝ այստեղ)։ Մի քանի հետաքրքիր տվյալ այդ հոդվածից.
- 2017 թվականին Կրոնական հարցերի տնօրինության հիմնադրամն ունեցել է 914.203.123,97 թուրքական լիրա եկամուտ (շուրջ՝151 մլն ԱՄՆ դոլար), որի շուրջ 80%-ը կազմել են հանգանակությունները։
- Ստորև բերված նկարում երևում է, թե այս պահին որ երկներում է Կրոնական հարցերի տնօրինության կողմից իրականացվում մզկիթի շինարարություն։
Ինչպես կարող եք կռահել, մզկիթները ոչ միայն կրոնական հաստատություններ են, այլ մի ամբողջական կրթական-քարոզչական համալիրներ, որոնք կոչված են բարձրացնելու Թուրքիայի դերը նշված երկրում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10217696610077285?notif_id=1558423772148972¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել