Քենսինգթոնյան պալատը հրապարակել է արքայազն Ուիլյամի ընտանիքի գեղեցիկ լուսանկարները։ Դրանցում արքայազն Ուիլյամը, նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ինչպես նաև նրանց երեք երեխաները ժամանակ են անցկացնում «Հետ դեպի բնություն» կոչվող այգում, որը Քեմբրիջի դքսուհին ստեղծել է պրոֆեսիոնալ լանդշաֆտային դիզայներների հետ Չելսիում ծաղիկների ցուցահանդեսի համար։
Նախօրեին հրապարակվել է Քեյթի լուսանկարը, ով զբոսնել է իր հիմնած այգում։
Փոքրիկ Լուին առաջին անգամ տեսախցիկի առջև քայլել է։ Իսկ արքայազն Ուիլյամն անձամբ է ավագ որդու համար ճյուղից նետ պատրաստել։ Ամառային հագուստներով Ջորջը և Շարլոթը ոտաբոբիկ են լուսանկարվել։ Լուին կրել է կապույտ կոշիկներ։ Դքսուհի Քեյթը և արքայադուստր Շարլոթը ծաղկավոր զգեստներով են եղել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել