Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական:
Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:
Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձևակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք...
Թվում է՝ սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց, փաստորեն, կա, և վարչապետի նույն ելույթում:
Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին ու նշանակեց ներսից:
Գիտակցե՞ց արդյոք՝ ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը՝ շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երևակայության ծնունդ եզրույթը:
Հ.Գ. Կարծում եմ՝ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.bekaryan/posts/305629747029555
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել