Tert.am-ը գրում է.

«Այս պահին Նիկոլն է կոչ արել ժողովրդին փակել դատարանների մուտքերը, իսկ վարչապետը կարող է հրամայել ոստիկանությանը, ԱԱԾ-ին»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ճի՞շտ է համարում վարչապետի կոչը՝ արգելափակել դատարանները:

«Կոչ է արել, երբ տեսել է, որ ժողովուրդը՝ Հայաստանի տերը վրդովվել է, և նա՝ որպես ժողովրդի լիդեր, արել է այս կոչը»,- ասաց նա:

Նրա կարծիքով այս գործողությունը՝ դատարանների արգելափակումը, մի փոքր ուշացած է, քանի որ այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը պետք է փոփոխության հասներ դատական համակարգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել