Այսօրվանից Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի մեկշաբաթյա ակցիաներ կանցկացվեն։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Մայիսի 7-ին Թելավիում՝ ժամը 18:00-ին, քաղաքացիները հավաքվելու են Իրակլի Երկրորդի հուշարձանի մոտ և կմիանան Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման դեմ սկիզբ առած բողոքի լայն ալիքին։
Մայիսի 8-ին բողոքի ցույցեր տեղի կունենան Գորիում, Քութայիսիում և Բորժոմիում։

Հիշեցնենք, որ աղմկահարույց օրենքը երկրի խորհրդարան է ներկայացրել իշխող կուսակցությունը, այն ընդունվել է նախորդ երկու ընթերցմամբ, իսկ վերջնական՝ 3-րդ ընթերցումը նախատեսված է մայիսի 17-ին։

Հիշյալ օրինագծին դեմ են հանդես գալիս Վրաստանի ընդդիմությունը, երկրի նախագահը և Թբիլիսիի միջազգային գործընկերները՝ այդ թվում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/dfeb41bc693a822ccd658d649e777928

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել