Հայտարարություն

Սա պատերազմ է մեր պետականության դեմ։ Սահմանադրական կարգի տապալմամբ ուղեկցված իշխանության զավթումը մեզ հասցրել է պետական ճգնաժամի հերթական փուլ։ Օտարերկրյա գործակալական ցանցի ուղղորդմամբ օրենսդիր և գործադիր իշխանությունները դուրս են բերվել դատական իշխանության դեմ։ Տեղի է ունենում սահմանադրական ինստիտուտների բացահայտ կազմաքանդում։

Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով։ Դուք դեռ չեք գիտակցում, բայց դատական իշխանության վերացումն անխուսափելիորեն հանգեցնելու է աղետալի հետևանքների, որոնք թակելու են հենց ձեր դռները։ Մեր` վաղվա պետականության կորստի մեղավորը հենց դուք եք՝ այս ապօրինի ակցիաների մասնակիցներդ։

Դուք չեք լինելու դատողը, դուք լինելու եք դատվողը, քանի որ վարչապետը դրդում է ձեզ դառնալ հանցագործ և հանցակից։ Վաղը դատարանի աշխատանքը խոչընդոտող ցանկացած քաղաքացու արարք պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչի արդյունքում սահմանադրական կարգի վերականգնումից հետո դատապարտվելու եք մինչև 5 տարի ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի արարքը սահմանադրական կարգի տապալում է, որի համար նրան սպասում է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։

Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրելու քաղաքացիական բախումներ, խորացնելու հասարակական ատելությունը և պառակտել պատերազմական վտանգի առջև կանգնած հանրությանը։ Այս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը։

Ադեկվադներ, մենք կանք ու մենք չենք հանձնվելու։

Հետևեք մեր էջին և պատրաստ եղեք միանալ։

«Ադեկվադ» ՀԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել