Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցից հետո մոտս տպավորություն ստեղծվեց, որ տիգրան սարգսյանի ու առհասարակ ամբողջ կառավարության համար Սերժը եղած-չեղած մի հաշիվ ա: Դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին սերժը կառավարության նիստին, «դաժանաբար» քննադատելով կառավարությանը, ասում էր. «Կառավարության աշխատանքը, տիգրան, ես շատ բացսական եմ գնահատում, շատ բացսական, մենք չորս տարի է քեզ հետ խոսում ենք այս թեմաներից, չորս տարի, բայց պրոցեսները շարունակում են, գնում են, վեց ամիս հետո լավ կլինի, չորս տարի հետո լավ կլինի: Գոնե էն տեխնիկական խնդիրները կարող ենք լուծել, կանոնակարգերը կարող ենք գրել, հետո գնալ էն մարդկանց հետևից, ովքեր ատկատներ են վերցնում, այսպես ասած մատակարարներից պարտքեր են վերցնում, գնալ էն մարդկանց հետևից, ովքեր բերում, իրենց քեռու տղային են բերում, տենդերում հաղթեցնում կրկնակի ավել գներով»:
Սերժը էս պրոցեսը մի քանի ամիս առաջ որակեց անթույլատրելի: Բայց սրանից 9 ամիս անց Վերահսկիչ պալատը զեկուցում է 701 միլիարդ դրամ չարաշահումների, ատկատների և յուրացումների մասին:
Անկեղծ ասած` լրիվ տրամաբանական է, որ սերժի լինել-չլինելը կառավարության ու տիկոյի համար պետք ա մի հաշիվ լիներ, որովհետև եթե սերժը, 4 տարի տիկոյի ու մնացած կառավարության անդամների գործունեությունից խիստ դժգոհ լինելով, ոչ միայն նրանց չի ազատում զբաղեցրած պաշտոններից, այլ նաև վերանշանակում ա Տիկոյին վարչապետի պաշտոնում, իսկ մյուս նախարարներին էլ` իրանց պաշտոններում, բնական ա, որ դրանից հետո վարչապետից սկսած, ամենավերջին փոխնախարարով վերջացրած սերժին ուշադրություն դարձնող չպետք ա լիներ, իսկ սերժի խոսքը նրանց համար գրոշի արժեք էլ պետք ա չունենար, ու նրանք էլ պետք ա շարունակեին թալանը` վստահ լինելով, որ որևէ պատիժ չի հետևելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10201282761060779
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել