ԱՄՆ Կենտուկի նահանգի Ֆլոյդ շրջանում որոնումներից 4 օր անց գտել են փոքրիկ տղային՝ տեղեկացնում է Метро-ն։

1 տարեկան և 10 ամսական Քենեթ Հովարդը կորել էր մայիսի 12-ին։ Նրա հայրը՝ Էլդեն Հովարդը, որոշել էր, որ երեխային առևանգել են, քանի որ նա անհետ կորել էր։ 4 օր շարունակ փրկարարների ջոկատը փնտրել է նրան հարակից անտառում։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ուղղաթիռներ, շներ և անօդաչու թռչող սարքեր։

Հովարդին գտել են մայիսի 15-ին, տանից 1,5 կմ հեռավորության վրա։ Փրկարարները լսել են երեխայի լացը և գտել նրան։ Երեխայի հարազատները ենթադրում են, որ նա կարողացել է դուրս գալ տան տարածքից ետնամուտքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել