Սինդի Քրոուֆորդը՝ աշխարհի ամենահայտնի նորաձևության մոդելներից մեկը, և նրա ամուսինը՝ Ռենդի Գերբերը, որոշել են ազատվել վերջին 20 տարիներին նրանց պատկանող Կալիֆոռնիայի ափամերձ հատվածում գտնվող տնից, հայտնում է Mansion Global-ը:

Մալիբուում գտնվող չորս ննջասենյակներով աձանձնատունը 7.49 միլիոն դոլար է գնահատվել: Տունն ունի բուխարիով հյուրասենյակ, ընդարձակ բաց պատշգամբ, գեղեցիկ տեսարաններով պատուհաններ, փայտե հատակ: Զույգն անշարժ գույքը ձեռք է բերել 1998-ին՝ 1.85 մլն դոլարով, այսինքն՝ չորս անգամ պակաս, քան ընթացիկ գինը:

Ինչպես նշում է Mansion Global-ը, 2018 թ.-ի ամռանը Քրոուֆորդն ու Գերբերը Մալիբուի մեկ այլ տուն են վաճառել 45 միլիոն դոլարով: Բացի այդ՝ այս տարվա մայիսին նրանք 4.9 միլիոն դոլար են ծախսել Կալիֆոռնիայի Լա Քուինտա քաղաքում, փակ ավանում, քոթեջի ձեռքբերման համար:

Սինդի Քրոուֆորդը ամերիկյան մոդել, հեռուստահաղորդավար և դերասանուհի է: 1980-ականների վերջերից և 1990-ական թվականներին եղել է ամենահայտնի և բարձր վարձատրվող նորաձևության մոդելներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել