ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մտադիր է հունիսին Սանկտ Պետերբուրգ մեկնել և այնտեղ հանդիպել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:

Ինչպես նշում է mk.ru-ն, վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է տնտեսական համաժողովին:

Բացի այդ Փաշինյանը հավելել է, որ մայիսի 29-ին կժամանի Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթան, որտեղ կայանալու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Չի բացառվում, որ այդտեղ ևս Պուտինի հետ հանդիպում տեղի ունենա:

Խոսելով Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումից՝ ՀՀ վարչապետն այն «նորմալ» է գնահատել և ասել, որ գոհ է առկա վիճակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել