Թայվանի խորհրդարանն օրինականացրել է միասեռական ամուսնությունները՝ ինքնավար կղզին դարձնելով առաջինն Ասիայում, որը նման օրենք է ընդունել։

Օրենսդիրը հեշտությամբ ընդունել է օրենքը այսօր՝ ուրբաթ, թույլատրելով միասեռական զույգերին «բացառիկ մշտական միություններ» ստեղծել պետական գրանցման մակարդակով։

Օրենքի ընդունումը մեծ հաղթանակ էր կղզու ԼԳԲՏ համայնքի համար, որոնք տարիներ շարունակ պայքարում էին ամուսնության համար հետերոսեքսուալների իրավունքներից ունենալու համար։

Վերջին ամիսներին պահպանողականներն ամեն ինչ անում էին ամուսնության հարցը քննարկման չհասցնելու համար, այլ առաջարկում էին միասեռական միությունների սահմանափակված այլ եղանակներ, սակայն այդ առաջարկները բավարար քանակությամբ ձայներ չստացան։

Այսօր հարյուրավոր միասեռականների իրավունքների պաշտպաններ հորդառատ անձրևի ժամանակ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ օրենսդիրը պատրաստվում էր քվեարկության դնել նրանց ամուսնության օրինականացման հարցը։

Օրինագիծը քննարկման դրվեց այն բանից հետո, երբ պետության գերագույն դատարանը հայտնեց, որ միասեռականների ամուսնությունները չթույլատրելը խախտում է սահմանադրությունը։ Դատավորները կառավարությանը մինչև մայիսի 24-ը ժամանակ էին տվել փոփոխություններ կատարելու համար։

Ֆեյսբուքյան գրառման մեջ նախագահ Ցայի Ինգուենը նշել է, որ քվեարկություն իրականացնելուց առաջ նա խնդիրը բաժանել է մի քանի մասի՝ ընտանիքների, սերունդների և անգամ կրոնական խմբերի միջև։

«Այսօր մենք հնարավորություն ունենք պատմություն կերտելու և աշխարհին ցույց տալու, որ պրոգրեսիվ արժեքները ևս արմատներ կարող են դնել Արևելյան Ասիայի հասարակություններում»,- ավելացրել է նա իր թվիթերյան գրառման մեջ։

Ժողովրդավարական պրոգրեսիվ կուսակցությունը, որի ղեկավարն է հանդիսանում նախագահը, մեծամասնություն է կազմում խորհրդարանով՝ ունենալով 113 մանդատից 68-ը։

Թայվանի ԼԳԲՏ համայնքը վերջին երկու տարիներին անորոշ վիճակում էր։ Միասեռական շատ զույգեր պլանավորում էին իրենց հարսանիքները կազմակերպել հենց մայիսի 24-ից հետո, սակայն վստահ չէին, թե ինչպիսին պետք է լինեն այդ հարսանիքները։

«Աշխարհը սպասում է՝ տեսնելու, թե Թայվանի խորհրդարանն արդյոք նոր էջ կստեղծի՞ գենդերային հավասարության պատմության մեջ և նոր շունչ կտա՞ պետության ժողովդավարականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու օրինականության ուժին»,- ասել է Ջենիֆեր Լուն՝ Թայվանի Ամուսնական հավասարության կոալիցիայի մամուլի խոսնակը։

«ԼԳԲՏ համայնքի համար կարևոր է այն, որ նրանք կարողանան ամուսնանալ մայիսի 24-ին այն նույն եղանակով ու օրենքներով, ինչպես մյուսները, ինչպես նաև այն, որ միասեռական ընտանիքները կարողանան երեխաների նկատմամբ օրինական ծնողական իրավունքներ ձեռք բերել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել