Սա ընդամենը մի հատված ա «Ազատության» նյութերի տակ գրված քոմենթներից: Ատելություն տարածող օգտատերերի մեծ մասը ֆեյք են: Էս էլ արձանագրենք, անցնենք առաջ:
Վայ չէ, իրանք անկողմնակալ են ու անաչառ: Մոդերացիա՞, վիրավորանք պարունակող գրառումների հեռացո՞ւմ... Չենք լսել:
Սրա գերնպատակը կրքերի այն աստիճան թեժացումն ա, որ էս տեխնոլոգիաներից անտեղյակ հասարակությունը կհամակերպվի էն մտքի հետ, որ մեզ Արցախ պետք չէ, իսկ նման հանրությանը հանրաքվե էլ պետք չի լինի Արցախից հրաժարվելու համար, որովհետև իրանց համոզելու են, որ արցախցին «թուրք ա», իսկ դա Հայաստանի կործանումն է լինելու:
Տղաներ և աղջիկներ, դուք այլևս իշխանություն եք: Սրանից հետո ինչ եղավ, սաղ ձեր վզով ա լինելու: Պատասխանատվությունը ոչ մեկի վրա չփորձեք փոխադրել: Քանի անգամ Բակոն Սահակյանը կգա-կգնա դատարան, Քոչարյանը կհասցնի հայերեն խոսել սովորել, թե կմնա բանտում՝ որևէ կապ չի ունենալու: Էս թշնամանքը, որն անզեն աչքով երևում ա, թե ինչպես է հրահրվում, ձեր վզով ա մնալու: Դա էն պատասխանատվությունն ա, որը գալիս ա ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ հետ: Ինչպես տեսնում եք, «տեղյակ չէի» տարբերակը չի փրկում: