Մալայզիայում 16 տարեկան դեռահաս աղջիկն ինքնասպանություն է գործել, երբ Instagram-ի բաժանորդներին խնդրել է օգնել իրեն ընտրություն կատարել կյանքի և մահվան միջև, գրում է The Guardian-ը:

Աղջկա մարմինը հայտնաբերվել է Քուչինգ քաղաքի առևտրի կենտրոնի մոտ: Իրավապահների տվյալներով՝ աղջիկը սոցցանցում իր հարցը հրապարակել է դեպքից առաջ:

«Շատ կարևոր է, օգնեք ինձ ընտրել Մ-ի և Կ-ի միջև: Ես ուզում եմ հեռանալ կյանքից, ես հոգնել եմ»,- հրապարակման մեջ նշել է աղջիկը:

Քննիչները կարծում են, որ Մ-ն նշանակում էր մահ և Կ-ն՝ կյանք: Միևնույն ժամանակ, բաժանորդների 69 տոկոսն աղջկա համար ընտրել է վերջին տարբերակը:

Այս ողբերգությունը, ըստ Մալայզիայի սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի, ցույց է տալիս, որ հոգեկան առողջության հարցը պետք է քննարկել ամբողջ երկրի մակարդակով: Բացի այդ՝ տեղացի խորհրդարանականներից մեկը խոսել է բաժանորդների մասին՝ նրանց անվանելով դեռահասի մահվան հնարավոր մեղավորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել