Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- կարագ - 200 գ
- շաքարի փոշի - 200 գ
- վանիլին - 2 պտղունց
- սև շոկոլադ - 200 գ
- ձու - 7-8 հատ
- ալյուր - 200 գ
- կակաո - 3 ճ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ - 1 պտղունց
- Ինչպես նաև՝
- ռոմ - 6 ճ/գ
- դեղձի մուրաբա - 450 գ
- սև շոկոլադ - 300 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բիսկվիթը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև թողնում ենք՝ հովանա: Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք, սպիտակուցները լավ հարում ենք աղի հետ և տեղափոխում սառնարան:
Կարագն ու շաքարի փոշին լավ հարում ենք, ավելացնում շոկոլադը և կրկին հարում: Հարելը չդադարեցնելով՝ հատ առ հատ լցնում ենք դեղնուցները: Այլ ամանի մեջ լցնում ենք փխրեցուցիչը, ալյուրն ու կակաոն և ավելացնում սպիտակուցային և դեղնուցային զանգվածները: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 160 աստիճան ջեռոցում 45-60 րոպե:
Ողջ գիշեր տորթը մի կողմ ենք դնում, իսկ առավոտյան 3 հավասար մասերի բաժանում:
Մատուցվող ամանի մեջ դնում ենք առաջին շերտը: Մուրաբայի մեջ խառնում ենք ռոմն ու քսում շերտին: Այնուհետև դնում ենք երկրորդ շերտն ու վրան կրկին մուրաբա քսում:
Դնում ենք երրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ պատում մուրաբայով: Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:
Շոկոլադը հալեցնում ենք և տորթը շոկոլադապատում:
Ահա և վերջ:
Վայելում ենք:

Պատրաստեցինք տորթ «Զահեր»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել