Մամեդյարովը հայտարարում է, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն իրենք հասկանում են առաջին հերթին Հայաստանին խաղաղության նախապատրաստել:
Փաստացի, Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ վարչապետ Փաշինյանի հետ Ադրբեջանի նախագահ Ալիևը կեղծ բանակցություններ է իրականացնում, քանի որ պաշտոնապես հայտարարվում է, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ժողովուրդներին նախապատարաստեն խաղաղության, իսկ ԱԳ նախարարի մակարդակով դա ներկայացվում է, որ իրենք նկատի ունեն Հայաստանին խաղաղության նախապատրաստելը:
Չնայած նախարարի հայտարարությունը չէ, որ պետք է ապացուցեր նրանց տրամադրվածությունը, քանի որ այս ընթացքում ադրբեջանական կողմը որևէ քայլ չի կատարել իր ժողովրդին խաղաղության նախապատրաստելու, փոխարենը ամեն օր ավելացրել է պատերազմին տրամադրելու իրենց մշտական քարոզչության դոզաները:
Բայց հիմա դրանից չեն խուսափում ու պաշտոնապես հայտարարում են, որ իրենք սպասում են Հայաստանի՝ խաղաղության նախապատրաստվելուն: