Հաճախ մենք չենք ցանկանում մեր հանգիստը բնության գրկում անցկացնել, քանի որ մեզ այնտեղ սպասում են մոծակներ և մլակներ, իսկ բաղադրատոմսերից հիշում ենք միայն խորովածը և աղցանները։ Իսկ եթե գիշերելու մտադրություն էլ կա, ապա թվում է, որ վրանում քնելն էլ է շատ անհարմար լինելու։ Սակայն մենք գիտենք, որ անգամ անտառում կարելի է հանգստանալ առավելագույն հարմարավետությամբ։

Մթերքների թարմություն

Կարևոր է հոգ տանել մթերքների թարմության մասին։ Շուտ փչացող մթերքների համար կարելի է թաց սպունգը սառեցնել և տեղադրել մթերքների և ըմպելիքների պայուսակի մեջ։ Կարելի է նաև ջրով շշեր սառեցնել, սակայն սպունգն ավելի հարմարավետ է և քիչ տեղ է զբաղեցնում։

Լիմոնադ

Պիկնիկի համար տնական սառը լիմոնադ վերցնելը շատ լավ միտք է, իսկ եթե պլաստմասսե շշերը փոխարինեք հերմետիկ պակետներով, ապա նրանք ավելի քիչ տեղ կզբաղեցնեն, և միջատներն էլ չեն հայտնվի նրա մեջ։

Օճառ խմբի համար

Հեղուկ օճառ վերցնելն այդքան էլ լավ միտք չէ։ Սակայն կարելի է մանրացնել սովորական օճառը, և այն կբավականացնի և՛ ձեզ, և՛ խմբի մնացած անդամներին։

Բարձ՝ հագուստից

Այն մարդկանց համար, ովքեր անհանգստանում են իրենց քնի համար․ եթե թեթև սպորտային պարկը լցնեք հագուստով, ապա բարձի մասին կարող եք էլ չմտածել։ Կարևորն այն է, որ հագուստը կոկիկ տեղավորեք, ինչի շնորհիվ և՛ տեղ կխնայեք, և՛ քնելն ավելի հարմարավետ կլինի։

Դարչին՝ միջատների դեմ

Ափսեի մեջ հայտնված միջատներն այդքան էլ հաճելի տեսարան չեն։ Օրինակ՝ մրջյունները տանել չեն կարողանում դարչինը, և եթե սեղանի շուրջ առատորեն դարչին ցանեք, ապա նրանք ձեզ հաստատ չեն անհանգստացնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել