Բաղադրիչներ
- լոլիկ - 2 հատ
- սիսեռ - 400 գր (խաշած կամ պայածոյացրած)
- սխտոր - 2 պճեղ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- թահին (քունջութի մածուկ) - 2 ճ/գդ
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- զիրա - 1/2 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Լոլիկները մեջտեղից լայնակի կիսում ենք, դնում ենք հրակայուն ձևամանի մեջ ու 25-30 րոպե եփում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Եփած լոլիկները կեղևազրկում ենք, պտղակոթերը հեռացնում, դատարկում սերմերն ու հեղուկը: Սխտորի, սիսեռի, ձիթայուղի, զիրայի ու թահինայի հետ լցնում ենք կաթսայի մեջ և բլենդերով տրորում:
Պետք է ստացվի գրեթե համասեռ մածուկ:
Ըստ ճաշակի աղ ենք ավելացնում, անհրաժեշտության դեպքում համեմում կիտրոնով:

Լոլիկով հումուս մատուցելիս ցանկալի է սեղանին դնել նաև լավաշ, թարմ բանջարեղեն կամ չիպս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել