Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ կերպ չի կարող լինել քննարկման առարկա: Չի կարող դիտարկվել որպես սցենար, չի կարող և չպետք է դիտարկվի ընդունելի կամ անընդունելի լինելու համատեքստում: ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է: Ենթակա՝ միայն ու միայն ճանաչման:
Ադրբեջանի կողմից այդ իրավունքը ճանաչելուց հետո կամ դրան զուգահեռ միայն կարող է խոսք լինել ինչ- ինչ սցենարների մասին, այդ թվում՝ երեք կողմերի համար ընդունելի....
Իսկ ներքևում հատված է վարչապետի այսօրվա ուղերձից: Էլ ինչպե՞ս բացատրենք տարբերությունն ու ներքևում ներկայացվածի արդյունքում առաջ եկող մարտահրավերները:
«Ընդգծելով տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը նախապատրաստելու կարևորությունը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ հիմնախնդրի կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»: