Livenews.am-ը գրում է․
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» համահիմնադիր Կարինե Եսայանը LIVEnews.am-ի տաղավարում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հեղափոխությունն իրականացվել է քրիստոնական արժեքների հենքի վրա, ասաց, որ իրականում դա կեղծիք է և որ հեղափոխությունն իրականացվել է ատելության հենքի վրա։
Կարինե Եսայանը մեկնաբանեց նաև ֆեյսբուքյան իր այն գրառումը, որտեղ նշել էր․ «Երկիր քանդել և ազգս պղծել ցանկացողներ ու նրանց հովանավորներ, պղծություններն ու մեղքերը որպես մարդու իրավունքներ ու ազատություններ ժողովրդիս պարտադրողներ ու նրանց կամակատարներ՝ լինեք նախագահ, վարչապետ, նախարար, դեսպան, թե այլ պաշտոնատար անձ․ ԱՅՈ, դուք անբարոյականի սերունդ եք, անօրիության զավակներ՝ ստության սերունդ եք։ Պղծված են ձեր միտքն ու խորհուրդները․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում