Դժվար է գտնել մեկին, ով անտարբեր է բանանի նկատմամբ, սակայն, բացի հրաշալի համից, այս միրգը նաև շատ օգտակար է։

Բանանը հարուստ է C, E, ինչպես նաև B6 վիտամինով, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և հանգստացնում է նյարդային համակարգը։ Բանանն օգտակար է նար կալիումի պակասի դեպքում։ Չնայած իր օգտակար հատկություններին՝ բժիշկները խորհուրդ չեն տալիս օրական երկու բանանից ավել ուտել։ Բայց նույնիսկ երկու բանանն էլ մեծ օգուտ է տալիս մեր օրգանիզմին։ Եթե դուք տառապում եք անքնությամբ, ապա անպայման վայելեք այս բնական միջոցը։

Բաղադրիչներ

  • 2 բանան
  • 1 լիտր ջուր
  • Դարչինի երկու փայտիկ

Պատրաստման եղանակը

1. Լավ լվացեք բանանները և դարչինի հետ դրեք եռացող ջրի մեջ։ Եփեք մոտ 15 րոպե, հանեք կրակից և սառեցրեք։ Քնից մեկ ժամ առաջ խմեք այս թեյը։ Իսկ ազդեցությունն ավելի ուժեղացնելու համար նաև մեկ հատ բանան կերեք քնելուց առաջ։ Դուք ոչ միայն անքնությունից կազատվեք, այլև մարսողությունը կկարգավորվի, և սակավարյունություն չեք ունենա։ Կարելի է այսպես եփել նաև մաքրած և կտրատած բանանները։ Այս դեպքում եփեք ավելի քիչ, սակայն օգուտն էլ ավելի պակաս կլինի։

Բանանի օգնությամբ կարելի է նաև հազը բուժել։ Մեղրի հետ միասին հրաշալի խառնուրդ է ստացվում, որը երկու օրում կբուժի ձեր հազը։

Բաղադրիչներ

  • 1 բանան
  • 1 ճ/գ բնական մեղր

Պատրաստման եղանակը

Լվացեք բանանը, սպիտակ թելերից մաքրեք։ Միջուկը շիլայի վերածեք պատառաքաղով կամ հարիչով և մեղր ավելացրեք։ Խառնուրդը դրեք ջրային բաղնիքի վրա 8-10 րոպեով։ Սառեցրեք, և մեկ թեյի գդալ կերեք օրվա ընթացքում այնքան, որ ամբողջը մեկ օրում ուտեք։ Հազը արագ կանցնի։

Պետք չէ նաև մոռանալ, որ բանանն օգտակար է կանանց համար։ Փորձառու գեղեցկուհիները բանանով կոսմետիկ դիմակներ են պատրաստում, որոնք մաքրում և խոնավեցնում են մաշկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել