Բաղադրիչներ
- ալյուր - 100 գ
- եգիպտացորենի օսլա (крахмал) - 100 գ
- կակաո - 50 գ
- շաքարի փոշի - 100 գ
- կարագ - 175 գ
- ձվի դեղնուց - 1 հատ
- ռոմ - 1թ/գ
- փխրեցուցիչ - 1թ/գ
- լուծվող սուրճ - 1թ/գ
Պատրաստման եղանակը
100 գ ալյուրը, կակաոն, օսլան, փխրեցուցիչը խառնել, ապա անցկացնել մաղով:
Ձվի դեղնուցը հարել շաքարի փոշու և սենյակային ջերմաստիճանում փափկած կարագի հետ:
Սուրճը լուծել 1ճ/գ ջրում, ապա ավելացնել ռոմը և լցնել կարագով զանգվածի վրա, հարել:
Ստացված զանգվածը խառնել մաղված ալյուրային զանգվածի հետ և խմոր հունցել: Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ ալյուր ավելացնել:
Ստացված խմորը փաթաթել ցելոֆանի մեջ և տեղափոխել սառնարան 30 րոպեով:
Սառնարանից հանել խմորը, գլանի տեսք տալ նրան, ապա կտրատել: Ամեն կտորն առանձին կլորացնել 4-5 սմ տրամագծով:
Կլոր խմորների վրա ակոսներ անել դանակի բութ սայրով, որպեսզի սուրճի հատիկի տեսք ստանանք:
Ջեռոցի տապակի վրա փռել պերգամենտային թուղթ, ապա վրան շարել թխվածքաբլիթները:
Թխել ջեռոցում 10-12 րոպե 200 աստիճանում:

Թույլ տվեք «Սուրճի հատիկ» թխվածքաբլիթներին մի փոքր սառչել, և նրանք պատրաստ կլինեն հաճույք պատճառել ձեզ իրենց անկրկնելի շոկոլադասրճային համով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել