Առաջին նկարում 1933 թ. մայիսի 10-ին նացիստները Բեռլինի Բեբելպլաց հրապարակում այրում են հազարավոր «ոչգերմանական» գլխավորապես հրեական հեղինակների գրքեր: Գործընթացն անձամբ վերահսկվում էր Գեբելսի կողմից: Երկրորդ նկարում նույն այդ հրապարակում կառուցված «Խորտակված գրադարան» հուշահամալիրն է՝ ի հիշատակ այրված հազարավոր գրքերի: Հուշահամալիրի կողքին կա ցուցանակ, որի վրա գրված է․ «Այս հրապարակում 1933թ. մայիսի 10-ին նացիստ ուսանողները գրքեր էին այրում», և նաև մեջբերում է արված Հերման Հեյնեյի «Ալմանսոր» ստեղծագործությունից․ «Դա միայն նախերգանքն էր: Այնտեղ, որտեղ այրում են գրքեր, վերջնարդյունքում այրում են նաև մարդկանց»:
ՀԳ. Պատերազմի արդյունքում ջախջախված Գերմանիան այսօր Գերմանիա է դարձել առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ քաջություն է ունեցել առերեսվելու սեփական պատմության հետ և ընդունելու իր կատարած մեղքերը: Ամեն տարի մայիսի 10-ին գերմանացիները հավաքվում են Բեբելպլաց հրապարակում և ընթերցանություն իրականացնում՝ ընթերցելով նացիստների կողմից արգելված և այրված ստեղծագործությունները: