Երեկվա իր մամուլի ասուլիսում վարչապետն անուղղակիորեն ուղղակի խոստովանեց, որ անձամբ մեր քննադատությունն իր հասցեին ճիշտ է, հատկապես ոչ հեղափոխական մեթոդներով չգործելու վերաբերյալ: Փողոց դուրս գալու նոր ալիքի իրենց «գաղտնի» ակնկալիքի մասին խոսելիս վարչապետի միտքն ուղղակի անսպասելի էր և գովելի այն առումով, որ, փաստորեն, ինքն էլ է հոգու խորքում հասկացել, թե որքան սխալ են իր մոտեցումն ու հեղափոխության մեխանիկան չիմանալը, իսկական հեղափոխությունների սխեմաների մասին պատկերացում չունենալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: