Facebook-ը որոշել է Լոնդոնում WhatsApp բջջային վճարային ծառայության զարգացման կենտրոն բացել, գրում է Financial Times-ը: Ստեղծվող կենտրոնը պետք է զարգացնի ոչ միայն WhatsApp վճարային ծառայությունը, այլև օգտատերերի անվտանգության և սպամների հայտնաբերման համար պատասխանատու արտադրանքները:

Facebook-ն ընտրել է Մեծ Բրիտանիան, քանի որ մեսենջերն այստեղ ավելի լայն տարածում ունի, քան ԱՄՆ-ում, բացատրել են սոցցանցի մամլո ծառայությունում: Ընկերությունն ակնկալում է, որ WhatsApp-ի ծառայություններից առաջին հերթին կօգտվեն այն երկրների բնակիչները, որտեղ հավելվածն ամենատարածվածն է:

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը անցյալ շաբաթ հայտարարել է, որ նոր ծառայությունը միաժամանակ մի քանի երկրներում աշխատելու է արդեն 2019 թ.-ին: Նրա խոսքերով՝ ծառայությունը փորձարկվելուց հետո առաջինը կգործի Հնդկաստանում:

Facebook-ը WhatsApp-ը գնել է 2014թ.-ին 19 մլրդ դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել