Operativ.am-ը գրում է․

Շրի Լանկայի ոստիկանությունը բերման է ենթարկել 7 գրոհայինի, ովքեր մտադիր էին մահապարտ դառնալ, հայտնում է Daily Mirror–ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածները իրենց դասում են «Ջամաթ աթ Թաուխիդ ալ Վաթանիա» ահաբեկչական խմբին, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Նշվում է, որ մահապարտները երկար ժամանակ սովորել են, թե ինչպես օգտագործել զենքը և պայթուցիկ սարքերը: Այս պահին իրավապահները փորձում են հասկանալ՝ արդյոք բերման ենթարկվածները կապ ունեն Շրի Լանկայում զատկի տոնին տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետ:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհվել էր 290 և տուժել՝ 500 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել