Բաղադրիչներ
- ժելատին - 20 գ
- շաքարավազ - 50 գ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- վանիլին - 1 պտղունց
- կաթ - 50 մլ
- հյութ կիտրոնի - 1 թ/գ
- ջուր - 50 մլ
- սոդա - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Ժելատինը, կաթն ու եռացրած ջուրը լցնում ենք կաթսայի մեջ, խառնում ենք և 1 ժամով թողնում հանգիստ: Ժամանակը լրանալուն պես կաթսան դնում ենք մարմանդ կրակին, լցնում ենք վանիլին և զանգվածը մի փոքր տաքացնում:
Ձվի սպիտակուցները լավ հարում ենք, այնուհետև ավելացնում 50 գ շաքարավազ ու աղ և կրկին լավ հարում ենք: Այս ամենից հետո զանգվածը լցնում ենք ժելատինային զանգվածի մեջ և հարում ևս 10 րոպե: Այնուհետև ավելացնում ենք սոդան, հարում ևս 5 րոպե, ինչից հետո էլ լցնում ենք կիտրոնահյութն ու հարում 10 րոպե: Կրեմը պատրաստ է:
Ահա և վերջ:
Ահա և վերջ:
Զեֆիրով կրեմ, որը կարող եք օգտագործել ամենատաբեր տորթեր պատրաստելու համար: Բացի այդ էլ՝ կրեմը կարող ենք պահել սառնարանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել