Բաղադրիչներ
- ալյուր - 150 գ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 150 գ
- վանիլին - 1 պտղունց
- կակաո - 2 ճ/գ
- փխրեցուցիչ - 10 գ
- լուծվող սուրճ - 1 ճ/գ
- եփած խտացրած կաթ - 1 բանկա
- կարագ - 120 գ
- ջուր - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Ձվերը, շաքարավազը, վանիլինն ու կարագը հարիչով լավ հարում ենք, ավելացնում ենք ալյուրի մեջ մաղած փխրեցուցիչն ու կրկին լավ հարում: Զանգվածի 1/3 մասն առանձնացնում ենք և ավելացնում ջրում լուծված կակաոն ու սուրճը:
Յուղաթղթապատ ձևամանի մեջ լցնում ենք սպիտակ զանգվածը, իսկ վրան քաոսային շարժումներով լցնում սրճային զանգվածը: Չոփիկով նախշեր ենք ձևավորում և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
Պատրաստի բիսկվիթը շրջում ենք խոնավ սրբիչի վրա, լցնում եփած խտացրած կաթը և սրբիչի օգնությամբ ռուլետանման փաթաթում ու թողնում ենք 5 րոպե:
Սրբիչը հանում ենք: Մեր ռուլետը պատրաստ է:
Ահա և վերջ:

Պատրաստեցինք համեղ ռուլետ, որը կարող ենք մատուցել մի բաժակ սուրճի կամ թեյի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել