Լրանում է վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին։ Փաշինյանը վաղը հանդես է գալու ասուլիսով և ներկայացնելու է 100 փաստ Նոր Հայաստանի մասին։ Հետաքրքրական է, որ Փաշինյանը չի ներկայացնելու 100 ձեռքբերում, որը տեղի է ունեցել իր պաշտոնավարման ընթացքում, այլ միայն փաստեր, որոնք, ինչին ասես, կարող են վերաբերել։

Մեկ տարի առաջ քաղաքացիները լի էին հույսով, որ Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում Հայաստանը կթևակոխի զարգացման նոր շրջան, և հասարակ քաղաքացու կյանքում տեղի կունենան բազմաթիվ դրական փոփոխություններ։ Սակայն գլորվեց մեկ տարին, բայց մարդիկ այդպես էլ որևէ դրական փոփոխություն չեն զգում իրենց կյանքում։ Քանի որ ձեռքբերումներ չկան, ապա Փաշինյանը կարող է ներկայացնել ոչ թե 100, այլ 1000 փաստ, որոնք կարող են լինել ցանկացած հարցի վերաբերյալ։

Եթե Փաշինյանը մի քիչ ազնվություն ունենա, ապա պետք է խոստովանի, որ երկրում տնտեսական հեղափոխության փոխարեն տեղի է ունեցել «այլասերման» հեղափոխություն, երբ իր բարձր հովանու ներքո այլասերության քարոզը նոր ռեկորդներ է գրանցում, վարկաբեկվում են երկրի անվտանգությունն ապահովող կառույցները, իրական քայլերին փոխարինում են շոուներն ու սելֆիները, որևէ գործից գաղափար չունեցող և չտես մանուկները պաշտոններ են ստանում, հազարավոր մարդիկ մի գրչի հարվածով կրճատվում են, իսկ սորոսականներն էլ ներսից կրծում են մեր պետության հիմքերը։ Ի՞նչ է մտածում Փաշինյանը, թող այս հարցերին պատասխանի։ Նախ՝ թող եղած արատավոր երևույթները վերացնի, և դա արդեն իսկ ձեռքբերում կլինի, եթե ոչ, ապա Փաշինյանը շատ արագ փռում է իր վարկաբեկման ճանապարհը, որը օրերս Գելափը կավետի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել