Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 1,5 բաժակ
- կարագ - 70 գ
- շաքարավազ - 3 ճ/գ
- ձու - 1 հատ
- փխրեցուցիչ - 1/3 թ/գ
- աղ - ըստ ճաշակի
- Միջուկի համար`
- եփած խտացրած կաթ - 1 տուփ
Պատրաստման եղանակը
Ձուն շաքարավազի հետ հարում ենք, մինչև շաքարավազը լուծվի։ Կարագը հալեցնում ենք, թողնում ենք՝ սառչի և անընդհատ խառնելով լցնում ենք ձվով և շաքարավազով զանգվածի մեջ։ Ալյուրը փխրեցուցիչի և մեկ պտղունց աղի հետ մաղում ենք և ավելացնում ձվով զանգվածի մեջ։
Խմորը, ընկույզի չափ կտորների ենք բաժանում և գնդում։ Խմորի գնդիկները դնում ենք ձևամանի մեջ, ձևամանը փակում ենք և դնում կրակի վրա, երկու կողմից թխում ենք։
Պատրաստի թխվածքաբլիթների ավելորդ հատվածները կտրում ենք, փշրում և լցնում խտացրած կաթի մեջ (կարող ենք նաև մանրացված ընկույզ լցնել)։ Ստացված կրեմը լցոնում ենք ընկույզների մեջ և դրանք զույգերով միացնում ենք` ամբողջական ընկույզ ձևավորելով։
Բարի ախորժակ։

Ի դեպ, «Թխվածքաբլիթ ընկույզ» պատրաստելիս, եթե եփած խտացրած կաթ ձեռքի տակ չունեք, ապա կարող եք խտացրած կաթը 2-3 ժամ եփել` խորը կաթսայի մեջ, որպեսզի խտացրած կաթն ամբողջությամբ ջրով ծածկված լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել