Ասում են, կատուն պառկելով տիրոջ մարմնի հիվանդ հատվածին, կարող է բուժել նրան: Բայց այս փափկամազ բժիշկն ապացուցել է, որ նման բուժման բոլորն են արժանի և նույնիսկ նրանք, ովքեր տնային կենդանիներ չունեն:

Նոր Զելանդիայի խորհրդարանի անդամ Էնդրյու Ֆալոնը Twitter-ում հրապարակել է իր հոր զմայլելի լուսանկարը: Վիրահատությունից հետո, վերականգնելով տանը, տղամարդը քնել է բազմոցին և արթնացել ոչ մենակ, հաղորդում է Bored Panda-ն:

Էնդրյուի մայրը տնից դուրս գալուց դուռն ամուր չի փակել և հարևանի կատուն՝ Զիգին կարողացել է ներթափանցել տուն և իր կատվային պարտքի կանչով հարմարավետ տեղավորվել է քնած տղամարդու կրծին: Երբ Էնդրյուի մայրը վերադարձել է տուն՝ լուսանկարել է նրանց և ուղարկել որդուն: Խորհրդարանի անդամն այն հրապարակել է Twitter-ում և «քաղցր զույգը» գրեթե կես միլիոն օգտատերերի սիրտ է նվաճել:

Զիգին առաջին անգամ չէ, որ հյուր է գնում Էնդրյուի ծնողների տուն, բայց մինչև այդ կատուն չէր համարձակվում բարձրանալ բազմոցին: Իսկ Էնդրյուի հայրն, իր հերթին, նախկինում կատուներ այդքան էլ չէր սիրում: Բայց հիմա նա կարծես այլընտրանք չունի՝ Զիգին հաստատապես որոշել է նրա ընկերը դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել