2017-ին Ուկրաինայի Լվովի պետական ավիացիոն վերանորոգման գործարանի ներկայացուցիչը հայտնել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչները վերանորոգման աշխատանքներ են անցնում իրենց գործարանում՝ չնշելով ստույգ քանակը։
Օրերս ուկրաինական ZIK հեռուստաընկերությունը կադրեր է հրապարակել, որոնցում երևում է, որ Ադրբեջանի 15 միավոր (տեղեկությունը բաց աղբյուրներից) МиГ-29 կործանիչներից առնվազն երկուսն այս պահի դրությամբ գտնվում են նշված գործարանում։
Կան տեղեկություններ, որ կործանիչներն արդիականացվում են մինչև МиГ-29МУ-1 մակարդակի, այսինքն` օդային թիրախների հայտնաբերման հնարավորությունների բարձրացում, ինքնաթիռի նշանակված վայր դուրս բերման ճշգրտության բարելավում, ինքնաթիռի, շարժիչի և մի շարք բորտային համակարգերի տեխնիկական վիճակի ֆունկցիոնալ պարամետրերի հսկողության և գրանցման հնարավորությունների ընդլայնում։