Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը, որը նախկին երևանաբնակ ադրբեջանցի է, գիտի հայերեն և 13 տարվա ազատազրկումից հետո 1-2 ամիս առաջ է հայտնվել ազատության մեջ, արցախյան հակամարտության լուծման բանալին տեսնում է հայկական «Որտեղ հաց, ընդեղ կաց» թևավոր խոսքի մեջ՝ արտասանելով այն հենց հայերեն։ Ինսանովը գտնում, որ եթե Ադրբեջանում սոցիալ-տնտեսական պայմանները բարելավվեն, հենց արցախահայերն իրենք կցանկանան ապրել Ադրբեջանի կազմում։

Մի կողմ թողնելով արցախցիների վերաբերմամբ «Որտեղ հաց, ընդեղ կաց» թեզի հիմարություն լինելը՝ փաստենք, որ Ալի Ինսանովն անուղղակիորեն ակնարկում է, որ Ադրբեջանում գոնե հիմա «կուշտ փորով հաց ուտող» քիչ կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել