ԱՄՆ-ն շուրջ 3800 միջուկային մարտագլխիկ ունի, հաղորդում է Bulletin of the Atomic Scientists-ը։

Նշվում է, որ շուրջ 1750 մարտագլխիկ ռազմավարական կրիչների վրա է։ Դրանցից շուրջ 1300-ը բալիստիկ հրթիռների վրա է, 300-ը՝ ԱՄՆ-ի ռազմավարական ռմբարկուների բազաներում, ևս 150-ը՝ Եվրոպայի բազաներում։

Շուրջ 2050 մարտագլխիկ պահեստներում է պահվում։ Եվս շուրջ 2385 միավոր դուրս է բերվել բանակի մարտական կազմից և սպասում է ոչնչացման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել